5 օգոստոսի 2022 - 18:09 AMT
Բերձորի բնակիչները փակել են ճանապարհը` քաղաքը չհանձնելու պահանջով

Բերձորի բնակիչները փակել են ճանապարհը` քաղաքը չհանձնելու պահանջով, տեղեկացնում է Yerkir.am-ը:

Բնակիչներն ասում են, որ իրենց ժամանակ է տրվել մինչև օգոստոսի 25-ը լքել քաղաքը, քանի որ այդ օրը միջանցքը հանձնվելու է Ադրբեջանի հսկողությանը։

Նմանատիպ պահանջ է ներկայացվել նաև Աղավնո գյուղի բնակիչներին։ Նրանց այդ մասին հայտնել է Արցախի տարածքային կառավարման նախարար Հայկ Խանումյանը։

Օգոստոսի 3-ին Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարԱրմեն Գրիգորյանըհայտարարել էր, որ Արցախը Հայաստանին կապողերթևեկությունը Լաչինի միջանցքի փոխարեն այլ երթուղով կազմակերպելուԱդրբեջանի պահանջը լեգիտիմ չէ։

ՀՀ ԱԳՆ-ն հայտարարել է, որ անթույլատրելի են ադրբեջանական կողմից հնչող հայտարարությունները, որոնցովփորձ է արվում միակողմանիորեն փոփոխել Լաչինի միջանցքումեռակողմ հայտարարության 6-րդ կետով սահմանված իրավական ռեժիմը, և վերահաստատել, որ Լաչինի միջանցքով անցնողերթուղին կարող է փոփոխվել միայն հայտարարությունը ստորագրած կողմերի հաստատած պլանի համաձայն։

Ադրբեջանը նոր ճանապարհ է կառուցել Լաչինի միջանցքից դուրս և պահանջում է, որ երթևեկությունն ՀՀ և Արցախի միջև կատարել այդ ճանապարհով, իսկ Բերձորը հանձնվի Ադրբեջանին։ Մինչդեռ Հայաստանը դեռ չի կառուցել իր տարածքով անցնող մասը, իսկ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ ասվում է, որ կողմերը փոխադարձ համաձայնությամբ 3 տարվա ընթացքում պետք է նոր երթուղին համաձայնեցնեն։