30 օգոստոսի 2022 - 14:52 AMT
Միշելը հեռախոսազրույցներ է ունեցել Փաշինյանի և Ալիևի հետ

Եվրամիության նախագահ Շառլ Միշելը, բրյուսելյան հանդիպմանն ընդառաջ, հեռախոսազրույցներ է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այդ մասին նա հայտնել է Twitter-ի իր միկրոբլոգում:

«Նախապատրաստական զանգեր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ վաղը Բրյուսելում կայանալիք չորրորդ հանդիպմանն ընդառաջ»,- ասվում է գրառման մեջ։

Փաշինյանի և Ալիևի հանդիպումը Բրյուսելում նախատեսված է օգոստոսի 31-ին։

Ավելի վաղ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևն ասել էր, որ Բրյուսելում նախատեսվում է համաձայնեցնել խաղաղության համաձայնագրի կազմման աշխատանքային խմբի ստեղծման հարցը։ Հայկական կողմն հայտարարությունը չի մեկնաբանել և հորդորել է հետևել հանդիպման վերաբերյալ պաշտոնական լրահոսին։

Իսկ օգոստոսի 30-ին Մոսկվայում նախատեսված է ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների հանդիպումը։