Ավտոտրանսպորտային միջոցների շուկայի կազմակերպման համար անհրաժեշտ չափանիշներ կսահմանվեն։ Գործադիրի նիստում որոշման նախագիծը ներկայացրել է ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:
Նա ասել է, որ որպես հիմք է վերցվել վրացական տարբերակը, և այսուհետ ՀՀ ավտոշուկաներում ևս մեքենա գնելուց բացի, հնարավոր կլինի այն տեղում մաքսազերծել, հաշվառել ու համարանիշ ստանալ։
Սահմանվել է նաև ավտոշուկայի տարածքի չափը՝ 5 հա։
Շուկայում կգործեն նաև սննդի կետեր, ավտոկայանտեղիներ այցելուների համար։
Նախարարը նշել է, որ նախատեսվող փոփոխությունների շնորհիվ, Հայաստանի տարածքում տրանսպորտային միջոցների ձեռքբերման գործընթացն ավելի գրավիչ կդառնա ԵԱՏՄ և այլ պետությունների քաղաքացիների համար:
Որոշումն ուժի մեջ է մտնելու պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից: