13 ապրիլի 2009 - 16:38 AMT
Ուկրաինայում նշվելու է Հայոց ցեղասպանության հիշատակի օրը
Ուկրաինայի գրեթե բլոր շրջանային կենտրոններում, ինչպես նաեւ այլ քաղաքներում, որտեղ կան խոշոր հայ համայնքներ, տեղի կունենան Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված միջոցառումներ:

Ծրագրված են դասախոսություններ եւ զանազան փորձագետների ելույթներ, Հայոց ցեղասպանության մասին ֆիլմերի ցուցադրություն, երթեր եւ հիշատակի այլ միջոցառումներ:

Ուկրաինայի մայրաքաղաքում ծրագրվում է հայտնի հայ գործիչների մասնակցությամբ ավանդական մամլո ասուլիս, ցեղասպանության մասին ֆիլմի ցուցադրություն եւ սգո պատարագ, հաղորդում է Analitika.at.ua-ը: