15 սեպտեմբերի 2022 - 12:21 AMT
ՄԱԿ ԱԽ-ն կշարունակի քննարկել իրավիճակը ՀՀ և Ադրբեջանի սահմանին

ՄԱԿ Անվտանգության խորհուրդը (ԱԽ) սեպտեմբերի 15-ին կրկին կհավաքվի՝ քննարկելու իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին, որտեղ այն լրջորեն սրվել է, գրում է ՏԱՍՍ-ը։

Այդ մասին հայտնի է դարձել սեպտեմբերի 14-ին տարածված Անվտանգության խորհրդի աշխատանքային ծրագրից։

ՄԱԿ Անվտանգության խորհուրդը կհավաքվի Հայաստանի հարցումով:

Սեպտեմբերի 14-ին սահմանին տիրող իրավիճակն արդեն քննարկվել է Խորհրդի փակ խորհրդակցություններում։ Սեպտեմբերի 15-ի քննարկումները բաց ռեժիմով կանցնեն:

ՄԱԿ Անվտանգության խորհրդի սեպտեմբերի 14-ի նիստից հետո հայտնի դարձավ, որ նիստում խոսվել է Հհ և Ադրբեջանի սահմանին կրակը դադարեցնելու անհրաժեշտության մասին։