16 սեպտեմբերի 2022 - 18:07 AMT
Մարիամ Մկրտչյանը դարձել է Մ18 շախմատի աշխարհի չեմպիոն

Հայաստանցի շախմատիստ Մարիամ Մկրտչյանը հաղթել է շախմատի աշխարհի պատանիների առաջնության մինչև 18 տարեկան աղջիկների մրցաշարում և հռչակվել է աշխարհի չեմպիոն։

Սեպտեմբերի 15-ին կայացած նախավերջին տուրում նա սևերով հաղթել է լեհ Մարտինա Վիկարին, գրում է «Ա1+»-ը։

10 հնարավորից վաստակելով 10 միավոր՝ Մկրտչյանը դարձել է անհասանելի իր մրցակիցների համար։ Մարիամ Մկրտչյանը ժամանակից շուտ է չեմպիոն հռչակվել։ ‌