Հայաստանում սեպտեմբերի 12-18-ը կորոնավիրուսային հիվանդությամբ վարակվածների ընդհանուր թիվը հասել է 441,444-ի` ավելանալով 2142-ով, տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։
Մահվան ևս 10 դեպք է գրանցվել։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 8679 դեպք կա։
Ապաքինվել է ևս 2528 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 428,059 է։ Փաստացի բուժվողների թիվը 3014 է։
Ընդհանուր առմամբ, 3,205,438 թեստ է արվել, մեկ շաբաթում` 6486։