19 սեպտեմբերի 2022 - 18:47 AMT
Վրաստանում մարտական ԱԹՍ-ներ կարտադրեն

Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրճուլաձեն հայտարարել է, որ մինչև տարեվերջ Վրաստանում կսկսվի անօդաչու հետախուզական և մարտական ինքնաթիռների արտադրությունը։

Նա հավելել է, որ լեհական «Դելտա» ընկերության հետ բոլոր պաշտոնական գործընթացներն ավարտվել են, գրում է Aliq.ge-ն։

«Այս ընկերության արտադրանքը ակտիվորեն օգտագործվում է գործնականում, այն արդարացված մասնավոր ձեռնարկություն է: «Դելտա» ընկերության հետ միասին հիմնել ենք մասնավոր ձեռնարկություն և մինչև տարեվերջ կսկսենք արտադրությունը»,- ասել է Բուրճուլաձեն։

Ավելի վաղ, Վրաստանի պաշտպանության նախարարը, խոսելով ՊՆ նախարարության առաջնահերթությունների մասին, ասել էր, որ Վրաստանում արտադրվում են ՆԱՏՕ-ի չափորոշիչներով հրացաններ, իսկ լեհերի հետ ստեղծված ձեռնարկությունը կաշխատի անօդաչու սարքերի վրա։