22 սեպտեմբերի 2022 - 14:44 AMT
Ծիծեռնակաբերդի Հիշողության պուրակի տարածքը կընդլայնվի

Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրին հարող Հիշողության պուրակի տարածքը կընդլայնվի։ Գործադիրը գումար է հատկացրել՝ 14,124,000 դրամ։

Միջոցները կհատկացվեն ԿԳՄՍՆ-ի բյուջեից։

Հիմնավորման մեջ նշվում է, որ Ցեղասպանության զոհերի հիշատակին տարբեր երկրների բարձրաստիճան ներկայացուցիչների կողմից տնկված մոտ 200 եղևնի կա, տեղ գրեթե չի մնացել։

Առաջին ծառը Հիշողության պուրակում 1997-ին տնկել է ԱՄՆ սենատոր Ռոբերտ Դոլը՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանությունը վերապրած ամերիկահայ վիրաբույժ Համբար Քելեկյանի: Իսկ 2002 թ. մարտի 16-ից՝ ՀՀ պետական արարողակարգի ծառայության մասին օրենքով Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցելությունը դառնում է պետական արարողակարգի անբաժան մաս՝ կողմերի փոխհամաձայնությամբ: