14 ապրիլի 2009 - 15:35 AMT
Գերմանիայում կհարգեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
Ապրիլի 24-ին Մայնի Ֆրանկֆուրտի Սբ. Պետրոսի եկեղեցում Հայ առաքելական եկեղեցու Գերմանիայի թեմի առաջնորդարանի եւ Գերմանիայի Հայերի կենտրոնական խորհրդի «Ապրիլի 24» խմբի աջակցությամբ կանցնի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը:
Երկու զեկույց կներկայացվի` դոկտոր-պրոֆեսոր Օտտ Լուհտերհանդտի «Ցեղասպանությունն ու ժողովրդի իրավունքները` մտորումներ 20-րդ հարաբերությունների պատմության վերաբերյալ» ու Վոլֆգանգ Գուստի «Ցեղասպանություն 1915-16` կկարողանա՞ր Գերմանիան փրկել հայերին» դասախոսությունները:
Միջոցառումը կբացի «Կռունկ» երգի կատարումը, որից հետո Գերմանիայի Հայերի կենտրոնական խորհրդի նախագահ Շավարշ Հովասափյանը հանդես կգա բացման խոսքով: Երաժշտական մասում կհնչեն մի քանի հայկական երգեր: Հիշատակի խոսք կասի եւ կաղոթի եպիսկոպոս Գարեգին Բեքջյանը: