14 ապրիլի 2009 - 20:18 AMT
Ադրբեջանի ԱԳ փոխնախարարը կմասնակցի Երեւանում կայանալիք ՍՏՀԿ ԱԳՆԽ հանդիպմանը
Ապրիլի 15-16-ը Երեւանում անցկացվելու է Սեւծովյան տնտեսական համագործակցության Կազմակերպության (ՍՏՀԿ) անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի (ԱԳՆԽ) հանդիպումը: Հանդիպմանը կմասնակցեն ՍՏՀԿ անդամ 12 երկրների պատվիրակությունները, կազմակերպությունում դիտորդի կարգավիճակ ունեցող 7 պետության ներկայացուցիչներ, 3 միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Միջոցառման ընթացքում ՍՏՀԿ նախագահությունը Հայաստանից կփոխանցվի Ադրբեջանին:Հանդիպմանը Ադրբեջանը կներկայացնի Ադրբեջանի ԱԳ փոխնախարարը:

Ապրիլի 16-ին տեղի կունենա Հայաստանի ԱԳ նախարարի, Ադրբեջանի փոխարտգործնախարարի եւ Սեւծովյան տնտեսական համագործակցության Կազմակերպության գլխավոր քարտուղարի համատեղ մամլո ասուլիսը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: