14 ապրիլի 2009 - 21:17 AMT
«Փյունիկը» Հայաստանի գավաթի առաջնության կիսաեզրափակիչում հաղթել է «Ուլիսին»
Այսօր տեղի է ունեցել Հայաստանի գավաթի առաջին կիսաեզրափակիչ խաղը, որտեղ հանդիպել են «Ուլիսն» ու Հայաստանի չեմպիոն «Փյունիկը»: «Փյունիկն», ինչպես եւ անցած երկու քառորդ խաղերում վստահ հաղթանակ տարավ 1:3 հաշվով:

Հաշիվը 3-րդ րոպեին բացեց Հայաստանի հավաքականի հարձակվող Գեւորգ Ղազարյանը, 33-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանը կրկնապատկեց հաշիվը, իսկ 50-րդ րոպեին Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ Սարգիս Հովսեփյանի ջանքերով «Փյունիկը» արդեն հաղթում էր 3 գնդակի տարբերությամբ: «Ուլիսին» հաջողվեց խուսափել խոշոր հաշվից շնորհիվ Սեմյոն Մուրադյանի 60-րդ րոպեին խփած գնդակի:

Երկրորդ կիսաեզրափակիչ խաղում ապրիլի 15-ին Աշտարակի «Միկան» իր դաշտում կընդունի Երեւանի «Բանանցին»; Պատասխան կիսաեզրափակիչ խաղերը տեղի կունենան ապրիլի 21-ին եւ 22-ին: