ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 9-12-ը պաշտոնական այցով Մոսկվա կմեկնի 16 հոգանոց պատվիրակությամբ։ Իր ստորագրությամբ հրապարակված կարգադրության համաձայն նրան կուղեկցեն ԱԺ պատգամավորներ Վահե Ղալումյանը, Բաբկեն Թունյանը, Գուրգեն Արսենյանը, Հայկ Սարգսյանը , Մարինա Ղազարյանը, Տարոն Մարգարյանը։
Պատգամավորներից բացի պատվիրակության կազմում ընդգրկված է նաև Ազգային ժողովի 8 աշխատակից։
Այցը տեղի կունենա Ռուսաստանի Դաշնային ժողովի Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հրավերով։