14 ապրիլի 2009 - 23:12 AMT
Երեւանի Գերմանական ակումբում ցուցադրվել է «Մոմը դեռ վառվում է» ներկայացումը
Այսօր «Հայաստանում Գերմանիայի շաբաթներ»նախագծի շրջանակներում SPFA հասարակական բարեգործական կազմակերպության նախաձեռնությամբ Գերմանական ակումբում ցուցադրվել է «Մոմը դեռ վառվում է» ներկայացումը: Վերջինում ներկայացվում է հայտնի գերմանացի գրող Հենրիխ Գեյնեի կյանքը: Սցենարը կազմվել է նրա բանաստեղծությունների հիման վրա: Ներկայացումը ցուցադրվել է գերմաներեն Գերմանական ակումբի ներկայացուցիչների կողմից:

Միջոցառմանը ներկա են եղել Հայաստանում Գերմանիայի դեսպանության ներկայացուցիչները, Բուհերի հայ եւ գերմանացի ուսանողներ:

«Մենք փորձել ենք բանաստեղծությունների միջոցով գերմանալեզու հանդիսատեսին ներկայացնել համաշխարհային ճանաչում ունեցող գրողի կյանքը», - ասել է Գերմանական ակումբի նախագահ Արուսյակ Գալստյանը:

«Մենք բարձր ենք գնահատում այդ կարգի միջոցառումները եւ խրախուսում ենք երկու երկրների երիտասարդության միջեւ հարաբերությունների զարգացմանն ու ընդլայնմանն ուղղված այդպիսի նախաձեռնությունները», - հաղորդել է Հայաստանում Գերմանիայի դեսպանության մշակույթի եւ մամուլի բաժնի աշխատակից Սյուզաննա Ղազարյանը: