1 նոյեմբերի 2022 - 10:33 AMT
Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Իրան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն:

Թեհրանում տեղի է ունենալու ՀՀ վարչապետի և ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսիի հանդիպումը, հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։

Ավելի վաղ իրանական ԶԼՄ-ները հայտնել էին, որ երկու ղեկավարի առանձնազրույցից հետո տեղի կունենա ընդլայնված հանդիպում բարձրաստիճան պաշտոնյաների և պատվիրակության անդամների մասնակցությամբ։ Նշվում էր նաև, որ նախատեսվում է նաև համագործակցության մասին փաստաթղթերի ստորագրում։