1 նոյեմբերի 2022 - 11:47 AMT
Փայլան․ Թուրքիա-Հայաստան գործընթացի շուրջ շահեկան զրույց ունեցանք

Այցով Երևանում գտնվող Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի հետ հանդիպման մասին՝ նրա հետ զրույցն անվանելով շահեկան։

«Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ և Հայաստան-Թուրքիա երկխոսութեան գործընթացի Հայաստանի հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանի հետ Թուրքիա-Հայաստան բնականոնացման գործընթացի շուրջ շահեկան զրույց ունեցանք»,-ասվում է գրառման մեջ։

Հայաստանում Փայլանը մի շարք հանդիպումներ է ունեցել ինչպես գործող պաշտոնյաների՝ վարչապետի, ԱԺ նախագահի և այլոց, այնպես էլ նախկին նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանի և Սերժ Սարգսյանի հետ։