7 նոյեմբերի 2022 - 10:53 AMT
Քաղաքացին ինքնահրկիզման փորձ է արել կառավարական ամառանոցների մոտ

Նոյեմբերի 6-ին` ժամը 21։27-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Պռոշյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում քաղաքացին ինքնահրկիզման փորձ է կատարել։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ անձը չպարզված քաղաքացին հրկիզել է իրեն, այրումը մարվել է ոստիկանների կողմից, իսկ քաղաքացին անգիտակից վիճակում հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր, հայտնում է ԱԻՆ-ը։

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ինքնահրկիզվողը 47-ամյա Ազիզ Ալիյանն է և որ նրա կայնքին այլևս վտանգ չի սպառնում, հայտնում է News.am-ը։

Ալիյանի եղբայրն ասել է, որ ինքնահրկիզման պատճառն այն է, որ 10,000 դրամ տուգանքի պատճառով հարկադիրն առգրավել է Ազիզ Ալիյանի մեքենան, որով վերջինս երկաթյա և պլաստմասե իրեր էր հավաքում և հանձնում։ Ազիզը, հուսահատ վիճակում լինելով, դիմել է այդ քայլին։