15 նոյեմբերի 2022 - 16:58 AMT
Մխիթարյանը Հռոմի պապին իր ստորագրությամբ մարզաշապիկ է նվիրել

Նա մասնակցել է ֆուտբոլի համաշխարհային աստղերի մասնակցությամբ We Play For Peace կարգախոսով հանդիպմանը

Միլանի «Ինտերի» կիսապաշտպան, Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանն իր ստորագրությամբ մարզաշապիկ է նվիրել Հռոմի պապ Ֆրանցիսկոսին , գրում է Vatican News-ը։

Մխիթարյանը «Մենք խաղում ենք հանուն խաղաղության» հանդիպման մասնակից 200 մարզիկից մեկն էր, ում ընդունել և օրհնել է Հռոմի պապը։

«Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապ, ինձ և հայրենիքիս համար մեծ պատիվ է սատարել ձեր ջանքերին՝ խթանելու համար խաղաղությունն իմ երկրում և համայն աշխարհում»,- ասվում է շապիկի վրա արված գրառման մեջ։

Հռոմի Օլիմպիական մարզադաշտում, Պապի Scholas Occurrentes հիմնադրամի նախաձեռնությամբ, ֆուտբոլի համաշխարհային աստղերի մասնակցությամբ տեղի է ունեցել We Play For Peace կարգախոսով ֆուտբոլային հանդիպումը։