17 նոյեմբերի 2022 - 18:02 AMT
Պապիկյանն ԱՄՆ գեներալի հետ երկկողմ գործակցության հարցեր է քննարկել

Նոյեմբերի 17-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ԱՄՆ ԶՈւ եվրոպական հրամանատարության պլանավորման, քաղաքականության, ռազմավարության և կարողությունների հարցերով տնօրեն, գեներալ-մայոր Դանիել Լասիկայի գլխավորած պատվիրակությանը:

Քննարկվել են պաշտպանական ոլորտում երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր:

Գեներալ-մայոր Լասիկան նաև այցելել է Ծիծեռնակաբերդ, ծաղիկներ դրել անմար կրակի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին․ տեղեկացնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից։ Նա նաև ծաղկեպսակ է դրել Անհայտ զինվորի գերեզմանին՝ հարգանքի տուրք մատուցելով զոհված զինծառայողների հիշատակին։

Լասիկան հանդիպելու է նաև Գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանին, մասնակցելու է խաղաղապահ ուժերի «Զառ» ուսումնական կենտրոնի նոր զորանոցների, ճաշարանի և գիտաժողովների սրահի բացման արարողությանը։