19 նոյեմբերի 2022 - 17:04 AMT
Ամանորին Մոսկվայում զանգվածային տոնական միջոցառումներ չեն անցկացվի

Ամանորին Մոսկվայում զանգվածային տոնական միջոցառումներ չեն անցկացվի։ Այդ մասին ասել է ՌԴ մայրաքաղաքի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը՝ ներկայացնելով քվեարկության արդյունքները, որին մասնակցել է մոտ 300,000 մարդ։

Նա նշել է, որ մասնակիցների մոտ 80 տոկոսը կողմ է արտահայտվել ամանորյա միջոցառումներին և քաղաքի տոնական ձևավորմանը, գրում է ՌԻԱ Նովոստին։

Նա պարզաբանել է, որ այդ թվից 29%-ն արտահայտվել է տոնակատարության սովորական ձևաչափի օգտին, իսկ 52%-ն առաջարկել է այս անգամ ձեռնպահ մնալ զանգվածային փողոցային համերգներից։

Սոբյանինը հավելել է, որ հրավառություն ևս չի լինի, այնուամենայնիվ, «Մոսկվան կդիմավորի Նոր տարին լուսավոր և զարդարված», իսկ տոնական միջոցառումները նվիրված կլինեն զինվորականներին։