23 նոյեմբերի 2022 - 17:30 AMT
«Գետավան» ՀԷԿ-ի կառուցմամբ Արցախն ամբողջությամբ կդառնա ինքնաբավ

Արցախում ակտիվ շինարական աշխատանքներ են ընթանում 17 մեգավատ հզորությամբ «Գետավան» հիդրոէլեկտրակայանի կառուցման ուղղությամբ: Այդ մասին Ազգային ժողովի հեթական նիստում ասել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը՝ հավելելով, որ «Գետավան» ՀԷԿ-ի կառուցման շնորհիվ Արցախի Հանրապետությունն ամբողջությամբ կդառնա ինքնաբավ:

«Եթե ֆինանսական միջոցները բավարարեն, նախատեսվում է կառուցումն ավարտել գալիք տարում, եթե ոչ, ապա անպայման կավարտվի 2024 թվականին»,- մանրամասնել է նախագահ Հարությունյանը, գրում է Արցախպրեսը։

Նա նշել է, որ ՀԷԿ-ի շինարարությունն իրականացվում է պետական միջոցներով: