28 նոյեմբերի 2022 - 18:34 AMT
Պարտատոմսերի հերթական դոլարային տրանշը` IDBank-ից

IDBank-ը նոյեմբերի 28-ին թողարկում է նոր անվանական, արժեկտրոնային, ոչ փաստաթղթային, ոչ փոխարկելի՝ AMANLBB2KER0 տարբերակիչ ծածկագրով դոլարային տրանշ:

Պարտատոմսերի թողարկման պայմանները հետևյալն են՝

-Ընդհանուր ծավալը՝ 5 մլն դոլար

-Քանակը՝ 50 հազար հատ

-Անվանական արժեքը՝ 100 դոլար

-Շրջանառության ժամկետը՝ 27 ամիս (2 տարի 3 ամիս)

-Արժեկտրոնային տարեկան եկամտաբերությունը՝ 3․75%,

-Արժեկտրոնի վճարման պարբերականությունը՝ 3 ամիս

Պարտատոմսերը տեղաբաշխվելու են 2022 թվականի նոյեմբերի 28-ից մինչև 2023 թվականի փետրվարի 24-ը ներառյալ։ Տեղաբաշխման ավարտից հետո պարտատոմսերը ներկայացվելու են ցուցակման «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ և ունենալու են շուկա ստեղծող (Marketmaker):

Պարտատոմսերը կարելի է ձեռք բերել` լրացնելով համապատասխան հայտը և ներկայացնելով Բանկ։ Պարտատոմսերը ձեռք բերելուց հետո դրանց մասին ամբողջական ինֆորմացիան հասանելի կլինի Idram&IDBank հավելվածում․ «Բանկինգ» բաժնի «Պարտատոմսեր» ենթաբաժնում, որտեղ ներկայացված է պարտատոմսերի տարբերակիչ ծածկագիրը, քանակը, անվանական արժեքը, տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը, արժեկտրոնի վճարման օրը և պարտատոմսերի մարման օրը։

Պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցվել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի 07 հոկտեմբերի 2022թ. թիվ 1/489 Ա որոշմամբ։

Ծրագրային ազդագրի, դրա լրացման էլեկտրոնային տարբերակներին և սույն թողարկման հիմնական պայմաններին կարելի է ծանոթանալ IDBank-ի պաշտոնական կայքում։

Հոկտեմբերի 24-ին թողարկված դոլարային տրանշը, տեղաբաշխվել է ժամանակից շուտ, ինչը վկայում է IDBank-ի պարտատոմսերի նկատմամբ աճող պահանջարկի և վստահության մասին։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։