9 դեկտեմբերի 2022 - 11:50 AMT
Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 9-ին աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստանի Հանրապետություն:

Վարչապետը Բիշքեկում կմասնակցի Եվրասիական բարձրագույն խորհրդի հերթական նիստին:

Այցի շրջանակում նախատեսվում է նաև վարչապետի հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինը Բիշքեկում կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովի շրջանակում mեկ երկկողմ հանդիպում կունենա՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։