9 դեկտեմբերի 2022 - 15:45 AMT
Արցախում շնագայլի կծածի դեպք է գրանցվել․ 3 մարդ է տուժել

Արցախի Մարտունի քաղաքում շնագայլի կծածի դեպք է գրանցվել, 3 բնակիչ դիմել է բուժօգնության, հայտնում է ԱՀ առողջապահության նախարարությունը:

Տուժածներին ցուցաբերվել է վերքի առաջնային մշակում, ներարկվել է միանվագ հակափայտացման անատոքսին և շիճուկ, ինչպես նաև հակակատաղության պատվաստանյութի առաջին դեղաչափը, որը կշարունակվի իրականացվել համաձայն ուղեցույցերի:

Տուժածները գտնվում են շրջանային բուժմիավորման բժիշկների հսկողության տակ և վիճակները գնահատվում է բավարար:

ԱՀ առողջապահության նախարարությունը հորդորում է բնակչությանը զգուշանալ թափառող շներից և վայրի կենդանիներ