3 հունվարի 2023 - 14:08 AMT
Fly Arna-ն թռիչքներ կսկսի դեպի Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայան

Հայաստանի ազգային ավիափոխադրող Fly Arna ավիաընկերությունը հունվարի 21-ից սկսում է թռիչքներ իրականացնել դեպի Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայան։

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի և Մոսկվայի «Շերեմետևո» միջազգային օդանավակայանի միջև շաբաթական չորս չվերթ կիրականացվի:

Երևանից Մոսկվա թռիչքները կիրականացվեն երեքշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ և շաբաթ օրերին։ Հակառակ ուղղությամբ թռիչքներ կիրականացնեն երեքշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ և կիրակի օրերին։

Fly Arna-ն թռիչքներ է իրականացնում նաև Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայան, Շարմ էլ Շեյխ, Հուրգադա, Սոչի և Թբիլիսի:

Fly Arna-ն հայկական ազգային ավիափոխադրողն է` Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) և «Էյր Արաբիա» խմբի համատեղ ձեռնարկությունը: