4 հունվարի 2023 - 14:36 AMT
Արցախում դիզվառելիքի պակաս կա․ Գյուղաշխատանքները կանգնած են

Արցախում դիզվառելիքի խնդիր կա, գյուղատնտեսական աշխատանքներն ամբողջությամբ կանգնած են: Այդ մասին «Առաջին լրատվականի» եթերում ասել է ԱՀ գյուղատնտեսության նորանշանակ նախարար Հրանտ Սաֆարյանը:

Սաֆարյանն ասել է, որ թեև տոնական օրերով պայմանավորված Արցախում այս պահին հացի ու մսի խնդիր չկա, բայց բանջարեղենի, մրգի ու ձավարեղենի որոշակի պակաս կա:

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։