Անպտղության հաղթահարման պետասկան ծրագիրն այսուհետ կգործի բոլորի համար։ Նման որոշում է կլայացվել կառավարության նիստում։
Ըստ դրա, պետությունը պետպատվերի շրջանակում հոգալու է ծրագրից օգտվելու կարիք ունեցող ամուսանական զույգերի ու կանանց արհեստական բեղմնավորման և այլ օժանդակ տեխնոլոգիաների ծախսերը։
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հիշեցրել է, որ մինչ այս որոշումը ծրագրում առաջնահերթությունը տրված էր զոհված զինծառայողների ընտանիքներին ու սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին, ինչն ընդգրկել է շահառուների փոքր խումբ։
Նա տեղեկացրել է, որ 2020–ին Հայաստանում մեկնարկած անպտղության հաղթահարման ծրագրի շրջանակում Հայաստանում 250 երեխա է ծնվել։
Անպտղության հաղթահարման պետական ծրագիրը մեկնարկել է 2019-ին, դրանից օգտվում էր 5 խումբ: