Տարածաշրջանային այցի շրջանակում առաջիկա օրերին առաջին անգամ Հայաստան կժամանի Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ Ալ-Սիսին: Սա առաջին անգամ է, երբ անկախ Հայաստանը կընդունի Եգիպտոսի նախագահին։ Տեղեկությունը հաստատել է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աղասի Մարգարյանը, տեղեկացնում է Sputnik Արմենիան։
Տարածաշրջանային այցի շրջանակում Եգիպտոսի նախագահն այժմ Հնդկաստանում է, նա կլինի նաև Ադրբեջանում։
«Աբդել Ֆաթահ Ալ-Սիսին տարածաշրջանային պաշտոնական այցով առաջիկա օրերին կժամանի Հայաստան։ Հստակ օրն ու օրակարգը դեռևս չենք կարող նշել, քանի, որ ներկայում քննարկման գործընթաց է նաև ՀՀ ԱԳՆ գործընկերների հետ։ Մեր կողմից սա շատ սպասված այց է և սրա նախապատրաստական աշխատանքների շրջանակներում լուրջ աշխատանքներ են կատարվել 2022 թվականի նոյեմբերին, երբ ՀՀ նախագահն այցելել էր Եգիպտոս»,-ասել է Մարգարյանը:
Վարչության պետի խոսքով՝ Եգիպտոսի նախագահի այցը կայանալու է նաև Եգիպտոսի Փոլադյանի ջանքերի շնորհիվ։
2022-ին Վահագն Խաչատուրյանը գտնվում էր Շարմ էլ Շեյխում` մասնակցելու ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի կողմերի 27-րդ կոնֆերանսին (COP-27)։