26 հունվարի 2023 - 17:40 AMT
Մանսուրյանի ծննդյան կապակցությամբ մետրոյի բոլոր կայարաններում կհնչի նրա երաժշտությունը

ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի ծննդյան օրը Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի բոլոր կայարաններում կհնչի նրա երաժշտությունը։

Մանսուրյանի ստեղծագործությունները կհնչեն նրա ծննդյան օրվա նախօրեից՝ հունվարի 26-ից, երեք օր շարունակ, հայտնում է Երևանի մետրոպոլիտենի մամուլի ծառայությունը։

Տիգրան Մանսուրյանն իր ծննդյան օրը նշում է հունվարի 27-ին։

Հունվարի 27-ին՝ ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի ծննդյան օրը, կկայանա «Մանսուրյան․ խոսքի և մեղեդու խաչմերուկին» խորագրով համերգ, որի ընթացքում կներկայացվեն մաեստրոյի ստեղծագործությունները։

«8 հայրեն սիրո, պանդխտության և լուսնյակ գիշերների» ստեղծագործությունը համաշխարհային պրեմիերա է, իսկ «Օրհներգ - Նավապետ Բարի»-ն, որ գրվել է Մեսրոպ Մաշտոցի խոսքերով, Հայաստանում կներկայացվի առաջին անգամ։