30 հունվարի 2023 - 14:36 AMT
ԱԳՆ․ Խորապես մտահոգված ենք Երուսաղեմում վերջին բռնություններով և վանդալիզմով

Հայաստանի ԱԳ նախարարությունը մտահոգություն է հայտնել Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի ու հայերի վրա հարձակումների կապակցությամբ։ ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը գրառում է կատարել Twitter-ի միկրոբլոգում։

«Խորապես մտահոգված ենք վերջին բռնությունների և վանդալիզմի ակտերով, որոնք թիրախավորում են Երուսաղեմի քրիստոնեական կրոնական հաստատությունները, այդ թվում՝ Հայոց պատրիարքարանը և Հին քաղաքի հայ բնակիչներին»,- ասվում է գրառման մեջ

Երուսաղեմում հայերի և Հայոց պատրիարքարանի վրա հարձակումներ են եղել, փորձել են հանել խաչակիր ու ՀՀ դրոշները։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Երուսաղեմի հայոց պատրիարքարանի դիվանապետ Աղան աբեղա Գոգչյանը։ Կան նաև տեսագրություններ։

Ընթերցեք նաև․ Երուսաղեմում հարձակվել են հայերի և Հայոց պատրիարքարանի վրա․ Փորձել են հանել խաչակիր ու ՀՀ դրոշները