20 ապրիլի 2009 - 23:27 AMT
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը պաշտոնական այցով կմեկնի Լեհաստան
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ապրիլի 21-ին պաշտոնական այցով կմեկնի Լեհաստան: Ինչպես հաղորդում է Հայաստանի կառավարության տեղեկատվական ծառայությունը, Վարշավայում նախատեսված են հանդիպումներ Լեհաստանի Սենատի նախագահ Բոգդան Բորուսեւիչի եւ Սեյմի նախագահ Բրոնիսլավ Կոմարովսկու հետ:

ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը Վարշավայում ծաղկեպսակ կդնի Անհայտ զինվորի հուշարձանին:Կրակովում Ազգային ժողովի պատվիրակությունը հանդիպում կունենա Մալոպոլսկի վոեվոդա Երժի Միլլերի հետ, կայցելի Աուշվից - Բիրկենաու համակենտրոնացման ճամբար-հուշահամալիր: Ապրիլի 23-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը կվերադառնա Երեւան: