9 փետրվարի 2023 - 10:29 AMT
ՊՆ-ն ու ԱԱԾ-ն հերքել են «Իրանի և ՀՀ մասնակցությամբ պլանավորվող հարձակման» մասին ադրբեջանական սուտը

Պաշտպանության նախարարությունից և ԱԱԾ-ից հերքել են «Իրանի և Հայաստանի մասնակցությամբ պլանավորվող հարձակման» մասին ադրբեջանական կողմի ապատեղեկատվությունը, հայտնում է Արմենպրեսը։

«Դա բացարձակ սուտ է և չի համապատասխանում իրականությանը»,- հայտնել են ՊՆ մամուլի քարտուղարը և ԱԱԾ տնօրենի խորհրդականը:

Ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություններ են տարածել, թե իբր «ՀՀ-ն և Իրանը պատրաստվում են հարձակման անցնել Լաչինի և Կուբաթլուի ուղղությամբ»։

Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների ապատեղեկատվության, գործողությանն իբր մասնակցելու է Իրանի Իսլամական հեղափոխության պաշտպանների կորպուսի 30 հոգանոց դիվերսիոն խումբը, կազմված էթնիկ ադրբեջանցիներից։ Նրանք, իբր, Սյունիքում համատեղ նախապատրաստական աշխատանք են տանում ՀՀ ՊՆ հետախուզական վարչության և ԱԱԾ աշխատակիցների հետ համատեղ։