4 մարտի 2023 - 16:51 AMT
ԱՄՆ Իրվայն քաղաքում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան կտեղադրվի

ԱՄՆ Իրվայն քաղաքի խորհուրդը միաձայն քվեարկել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի կառուցման օգտին, հայտնում է Ամերիկայի Հայ դատի գրասենյակը Twitter-ի իր միկրոբլոգում։

Քվեարկությունը տեղի է ունեցել փետրվարի 28-ին։

«Իրվայնի քաղաքային խորհուրդը միաձայն քվեարկել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի տեղադրման օգտին քաղաքի Մեծ զբոսայգում։ Նախաձեռնությանը սատարել է պրոֆեսոր Գև Աբազաջյանը Հայ դատի գրասենյակից՝ ներկայացնելով Հայոց ցեղասպանությունից փրկված իր ընտանիքի պատմությունը»,-ասվում է գրառման մեջ։