4 մարտի 2023 - 13:11 AMT
2024-ին ՀՀ-ում Մարսի հետազոտությունների սիմուլյացիա կանցկացվի․ Տիեզերագնացների կազմը հայտնի է

Հայաստանը կդառնա Մարս մոլորակի հետազոտությունների սիմուլյացիայի վայր։ Այս մասին հայտնել է ավստրիական գիտական Futurezone.at կայքը։

Ավստրիական տիեզերական ֆորումը (OeWF), որը մասնագիտանում է այսպես կոչված անալոգային հետազոտության մեջ, 2024 թվականի մարտին Հայաստանում կանցկացնի AMADEE-24 սիմուլյացիաները, գրում է Sputnik Արմենիան։

Մինչ Մարսի վրա վայրէջք կատարելը, սարքավորումներն ու տեխնիկական համակարգերը համապարփակ փորձարկումներ են անցնում Երկրի վրա: Առաքելությունների ընթացքում նյութերը փորձարկվում են, կատարվում են վերլուծություններ։

Հայաստանում մարզումները կանցկացվեն բարձր ժայռային սարահարթերում։

Առաքելության անձնակազմն արդեն որոշված է։ Հայաստան կժամանեն տիեզերագնացներ Ավստրիայից, Գերմանիայից, Իսրայելից, Իտալիայից և Մեծ Բրիտանիայից` 2 կին և 4 տղամարդ։

Մեկ ամսով Հայաստանը կդառնա Մարսի հետազոտությունների կենտրոն։ Տիեզերագնացներն ակնկալում են, որ ավելի քան 250 միջազգային հետազոտողներ գիտական աջակցություն կցուցաբերեն առաքելությանը: