10 մարտի 2023 - 15:52 AMT
Երևանի փոխքաղաքապետի աշխատասենյակը խուզարկել են Covid-19-ի ծախսերում ենթադրյալ չարաշահումների գործով

Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկություն է իրականացրել Երևանի քաղաքապետի տեղակալ Գևորգ Սիմոնյանի աշխատասենյակում։ Հակակոռուպցիոն կոմիտեի լրատվական բաժնից հաստատեցին տեղեկությունը, գրում է Factor.am-ը։

Ըստ կառույցի՝ Գևորգ Սիմոնյանի աշխատասենյակում խուզարկությունը կապված է կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի համար ծախսերում ենթադրյալ չարաշահումների հետ, որոնց վերաբերյալ ուսումնասիրությունն իրականացրել է Հաշվեքննիչ պալատը։

Գևորգ Սիմոնյանը գործով դեռ որևէ կարգավիճակ չունի։

Գևորգ Սիմոնյանը եղել է առողջապահության նախարարի տեղակալ, երբ նախարարությունը ղեկավարում էր Արսեն Թորոսյանը։

Սիմոնյանը Երևանի քաղաքապետի տեղակալ է նշանակվել 2022 թվականի փետրվարին։2019-2020թթ. եղել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ–ի տնօրենը, իսկ 2020թ. դեկտեմբերից մինչև 2022-ի փետրվար եղել է առողջապահության նախարարի տեղակալը: