14 մարտի 2023 - 15:56 AMT
Ռասմուսենն այցելել է արգելափակված Լաչինի միջանցքի սկզբնամաս

Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման պայմաններում «Ռասմուսեն Գլոբալ» միջազգային քաղաքական խորհրդատվական կազմակերպության հիմնադիր նախագահ և ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենն այցելել է միջանցքի սկզբնամաս, ծանոթացել տիրող իրավիճակին, հայտնում է Արմենպրեսը։

Ռասմուսենը Գորիսում հանդիպել է Արցախի քաղաքացիներին, ովքեր չեն կարողանում վերադառնալ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքն արգելափակելու հետևանքով։

ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարը հանդիպումներ է ունեցել Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ, իսկ մարտի 14-ին նա Ջերմուկ է այցելել։