16 մարտի 2023 - 11:44 AMT
Հարությունյանն Արցախի ԿԳՄՍ նախարար է նշանակել

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 16-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Նորայր Յակովի Մկրտչյանը նշանակվել է Արցախի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար:

Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Արցախի առողջապահության նախարար Սամվել Ավետիսյանը պաշտոնից հրաժարվելու դիմում է ներկայացրել։ Իր ուղերձում Ավետիսյանը նշել է, որ հրաժարականի միակ պատճառն այն է, որ առողջապահության համակարգի ղեկավարի պաշտոնը ստանձնելու առաջարկ է արվել մեկ ուրիշի՝ առանց իրեն տեղեկացնելու։