22 մարտի 2023 - 14:07 AMT
Փողոցային առևտուրը Երևանում կսահմանափակվի

Փողոցային առևտուրը Երևանում կսահմանափակվի։ ԱԺ-ն 2-րդ ընթերցմամբ և վերջնական ընդունել է «Երևանում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում համապատասխան փոփոխությունների նախագիծը։

Նախատեսված վայրերից (գյուղատնտեսական շուկաներից) դուրս փողոցային առևտրի դեպքում ապրանքը կառգրավվի։

Նպատակն է կանոնակարգել ոչ սահմանված վայրերում առևտուր իրականացնելու գործընթացը։

«Առևտրի և ծառայությունների մասին» օրենքով բացօթյա տարածքում թույլատրվում է միայն ծաղիկների, տնկիների, ամանորյա տոնակատարությունների համար նախատեսված եղևնիների և սոճիների, պաղպաղակի, ջրի, այդ թվում` հանքային, հյութերի և զովացուցիչ ըմպելիքների, բացօթյա առևտուրը: