29 մարտի 2023 - 15:24 AMT
Ծանրամարտի ԵԱ տոմսերն արդեն վաճառքում են

Երևանում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնության տոմսերի վաճառքը մեկնարկել է: Բացման արարողությունը տեղի կունենա ապրիլի 14-ին՝ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

Անկախ Հայաստանի պատմության ընթացքում առաջին անգամ Հայաստանն ապրիլի 15-23-ը կընդունի ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը:

Տոմսերի արժեքը 1000-ից մինչև 10,000 դրամ է, իսկ ապրիլի 23-ի համար՝ 4000-18,000 դրամ: Տոմսերը կարելի է ձեռք բերել առցանց:

Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը վարկանիշային է 2024-ին Փարիզում կայանալիք Օլիմպիական խաղերի համար: Առաջնությանը կմասնակցի մոտ 40 երկրից 500-ից ավելի մարզիկ: Ընդհանուր պատվիրակությունների թիվը կգերազանցի 1000-ը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ադրբեջանը կմասնակցի Երևանում կայանալիք ծանրամարտի ԵԱ-ին․ 5 մարզիկ է հայտագրվել։ Նրանց անունները հրապարակվել են Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքում՝ երկրների մասնակցության վերջնական ցուցակում։