29 մարտի 2023 - 16:10 AMT
ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Բաքվում գերության մեջ պահվող հայերին

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները վերջին անգամ Բաքվում գերության մեջ պահվող հայերին այցելել են փետրվարի վերջին, մարտի սկզբին։ Այս մասին հայտնել է Կարմիր Խաչի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին, տեղեկացնում է «Փաստինֆոն»։

Գերիները հնարավորություն են ունեցել հեռախոսազրույց ունենալ իրենց ընտանիքի անդամների հետ, նամակներ ու տեսագրված հաղորդագրություններ փոխանակել։

Ադրբեջանական կողմը հաստատել է 33 գերության մեջ պահվող անձի մասին տեղեկությունները։