30 մարտի 2023 - 17:02 AMT
Վալերիկ Մովսեսյանը բրոնզ է նվաճել աշխարհի երիտասարդական առաջնությունում

Ալբանիայի Դյուրես քաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանի հավաքականի անդամ Վալերիկ Մովսեսյանը 89 կգ քաշայինների պայքարում բրոնզե մեդալ է նվաճել։

Երկամարտում նա 306 (140+166) կգ արդյունք է ցույց տվել, հայտնում է «Առավոտը»։

Վալերիկ Մովսեսյանը մինչ այդ նաև մեկ փոքր բրոնզի էր արժանացել պոկում վարժությունում:

Մարտի 30-ին պայքարի մեջ ներգրավվելու են 76 կգ քաշային Աննա Ամրոյանը և 96 կգ քաշային Աշոտ Մարգարյանը:

ՀՀ-ն ներկայացնող ծանրորդ Սերյոժա Բարսեղյանը ոսկե մեդալ է նվաճել: Նա չեմպիոն է հռչակվել երկամարտի արդյունքում՝ պոկելով 128 կգ և հրելով 147 կգ (երկամարտի 275 կգ արդյունքով)։

Ալբանիայում մարտի 25-ին մեկնարկած ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը կավարտվի ապրիլի 1-ին։