22 ապրիլի 2023 - 15:48 AMT
Քննարկվել են 44-օրյա պատերազմի հետևանքով տեղահանված խոցելի խմբերի խնդիրները

ԱԺ-ում Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) ներկայացուցիչների հետ քննարկել են 44-օրյա պատերազմի հետևանքով տեղահանված խոցելի խմբերի ունեցած հիմնական խնդիրները։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը։

«Խորհրդարանում հյուրընկալեցի Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) ճգնաժամային կառավարման և խաղաղության կառուցման վարչության պլանավորման պատասխանատու Օլիվիա Նիհենկեին, ԳՄՀԸ խորհրդական Նիտա Շաուբին և «Տեղահանված և տեղաբնակ խոցելի խմբերի տնտեսական և սոցիալական ներգրավվածությունը Հարավային Կովկասում» ծրագրի սոցիալական ներառման մասնագետ Սոնա Գրիգորյանին։

Քննարկեցինք Արցախյան վերջին պատերազմի հետևանքով տեղահանված խոցելի խմբերի ունեցած հիմնական խնդիրներն ու դրանց հնարավոր լուծումները»,-ասվում է գրառման մեջ։