24 ապրիլի 2009 - 17:44 AMT
Tufts համալսարանի ուսանողները Հայոց ցեղասպանության օրվան նվիրված երթ են անցկացրել (Լուսանկարչական ռեպորտաժ)
Երեկ ուշ երեկոյան Tufts համալսարանի հայ ուսանողները Հայոց ցեղասպանության 94-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման մոմերով երթ են կազմակերպել: Երթը սկսվել է Ֆլեթչերի դպրոցից Գոդարդի մատուռի ուղղությամբ, որտեղ ի նշան 1,5 մլն անմեղ զոհերի հիշատակի, գործողության մասնակիցները ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության հուշատախտակին: Երթին մանակցել են Հարվարդի, Tufts համալսարանի, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի ուսանողներն ու գիտաշխատողները, Քեմբրիջ եւ Ուոթերթաուն քաղաքների բնակիչները:

PanARMENIAN.Net -ի թղթակցի հետ զրույցում Ակադեմիական համագործակցության եւ աջակցության հայկական ասոցիացիայի նախագահ Խաչիկ Գեւորգյանը հայտարարել է, որ երթը շատ ազդեցիկ էր, մասնակիցների թվում կային ոչ միայն հայեր, այլեւ այլ ազգությունների ներկայացուցիչներ: «Հայոց ցեղասպանության զոհերի հուշատախտակի մոտ մենք կատարել ենք «Տեր ողորմյա» հոգեւոր երգը եւ «Հայր մեր» աղոթքը կարդացել: Երթի մասնակիցների առջեւ ելույթ է ունեցել նախաձեռնող խմբի անդամ Սամվել Մաչանյանը, ով իր ճառում բոլորին կոչ է արել հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին», - նշել է Խաչիկ Գեւորգյանը:

Լուսանկարչական ռեպորտաժ