Թուրքիայի նախագահության թեկնածու, Memleket («Հայրենիք») կուսակցության առաջնորդ Մուհարրեմ Ինջեն հանել է իր թեկնածությունը ընտրություններից 3 օր առաջ՝ հօգուտ Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր մրցակից Քեմալ Քըլիչդարօղլուի, գրում է Gazeta.ru-ն Daily Sabah-ի վրա հղումով։
Այսպիսով նախագահի ընտրություններին կմասնակցի 3 թեկնածու՝ Էրդողանը, նրա գլխավոր ընդդիմադիր Քըլիչդարօղլուն և АTА դաշինքի թեկնածու Սինան Օհանը։
Քըլիչդարօղլուն հայտարարել է, որ ընտրվելու դեպքում Անկարայի արտաքին քաղաքականության շրջադարձ կկատարվի դեպի Արևմուտք։ Այդ մասին նա ասել է Deutsche Welle-ին տված հարցազրույցում։
«Մենք Թուրքիայի արտաքին քաղաքականությունը կշրջենք 180 աստիճանով»,-ասել է նա։
Նա խոստացել է «իսկական ժողովրդավարություն» բերել Թուրքիա և վերսկսել Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցությունները։
Նախագահական ընտրությունները Թուրքիայում կայանալու են մայիսի 14-ին։ Միաժամանակ կկայանան նաև խորհրդարանական ընտրություններ։