17 մայիսի 2023 - 17:12 AMT
Թուրքիայի նորընտիր խորհրդարանում կլինի 1 հայ պատգամավոր

Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսացկության անդամ, բժիշկ, պոլսահայ համայնքի ներկայացուցիչ Սևան Սըվաջըօղլուն երկրի նորընտիր խորհրդարանում կստանա պատգամավորական մանդատ:

Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ նա հայ համայնքի միակ ներկայացուցիչն է լինելու խորհրդարանում, գրում է Ermenihaber-ը։

Սևան Սըվաջըօղլուն թուրքական «Sabah» պարբերականի հետ զրույցում անդրադարձել է իր պատգմավոր ընտրվելու մասին լուրերին։

«Մեր երկրում փոքրամասնությունների թեկնածուի ընտրացուցակներում հայտնվելը, կարևոր քայլ է նրանց քաղաքական ներկայացվածությունը մեծացնելու տեսանկյունից»,-ասել է նա:

Մայիսի 14-ին Թուրքիայում անցկացված համապետական ընտրություններում ԱԶԿ-ի կողմից ներկայացված ընտրացուցակում Սևան Սըվաջըօղլուն զբաղեցնում էր 9-րդ տեղը:

2018-ի գումարման խորհրդարանում 2 հայ պատգամավոր կար՝ ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության անդամ Գարո Փայլանը և իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամ Մարգար Եսայանը: