25 մայիսի 2023 - 18:37 AMT
Փաշինյան․ ՀՀ-ն ու Ադրբեջանը պայմանավորվել են տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ գագաթնաժողովում, որին հյուրի կարգավիճակով մասնակցել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման մասին։

«Դրա հիման վրա մենք լավ առաջ ենք շարժվում դեպի մեր հարաբերությունների կարգավորում»,-ասել է Փաշինյանը, գրում է ՌԻԱ Նովոստին։

Փաշինյանը հիշեցրել է Լեռնային Ղարաբաղի բնակիչների անվտանգության և իրավունքների մասին, ինչը պետք է քննարկվի միջազգային մեխանիզմի շրջանակում։

«Ես հուսով եմ, որ կարճ ժամանակում նորմալ, կառուցողական երկխոսություն կսկսվի Բաքվի և Ստեփանակերտի միջև»,-ասել է Փաշինյանը։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հույս է հայտնել, որ եռակողմ հանդիպմանը կհաջողվի կոնսենսուսի գալ վիճահարույց հարցերի շուրջ։

Մայիսի 25-ին Մոսկվայում կայանալիք ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպմանը կնախորդի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երկկողմ հանդիպումները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։