Այսուհետ №100 համարի նոր ավտոբուսները 25 րոպե տևողությամբ կանոնավոր ժամանակամիջոցով Երևանի կենտրոնը կկապեն «Զվարթնոց» միջազգային օդանավակայանին։ Այդ մասին Տելեգրամի իր էջում հայտնել է Երևանի ավագանու անդամ Աշոտ Սարգսյանը։
Ավտոբուսի արժեքը 300 դրամ։
Հունիսի 1-ից Երևանում 7 նոր ավտոբուսային երթուղի է մեկնարկել:
Նոր ավտոբուսային երթուղիներն են․
№32 ավտոբուս (նախկին №3և12) 15-րդ թաղ․ - Զեյթուն
№34 ավտոբուս (նախկին №13) Ն․ Շենգավիթ - Դավթաշեն
№51 ավտոբուս (նախկին № 57) Դավթ․ 1-ին թաղ․ - Զոնալ կայան
№52 ավտոբուս (նախկին №63և34) ՀԱԹ - Բագրևանդի փ․
№61 ավտոբուս (նախկին № 68) Էրեբունի - Կենտ․ ավտոկայան
№5 ավտոբուս Ջրվեժ – Կենտ․ ավտոկայան
№100 ավտոբուս Ֆրանս․ հրապարակ - Զվարթնոց։