Հանրային հեռուստաընկերության համար նոր տաղավար կկառուցվի։ Հունիսի 2-ին պայմանագիր է կնքվել Չինաստանի հետ։ Կառուցվելիք 8-րդ տաղավարը լինելու է Հայաստանի անկախության շրջանում հայկական հեռուստատեսության առաջին նոր արտադրական ենթակառուցվածքը, որի տարածքում գործելու է 1000 քմ տարածք ունեցող ստուդիա:
Շինարարությունը նախատեսվում է ավարտին հասցնել 26 ամսվա ընթացքում։
Հանրային հեռուստաընկերության տնօրեն Հովհաննես Մովսիսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ 26 մլն դոլարից ավելի ներդրում կարվի։
Հայտնի է, թե ինչ տեսք է ունենալու Հանրային հեռուստաընկերության նոր տաղավարը։
Պայմանագիրը վավերացրել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը, ՉԺՀ առևտրի նախարարության Միջազգային տնտեսական համագործակցության բյուրոյի Ասիա-խաղաղօվկիանոսյան դեպարտամենտի տնօրեն Ճան Մինգվուն, ՀՀ-ում ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգը և Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը։