6 հունիսի 2023 - 17:59 AMT
ՊՆ․ Ադրբեջանը կրակ է բացել ինժեներական աշխատանքներ իրականացնող տեխնիկայի ուղղությամբ

Հունիսի 6-ին՝ ժամը 15:45-ին, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Կախակնի հատվածում ինժեներական աշխատանքներ իրականացնող տեխնիկայի ուղղությամբ, հայտնում է Պաշտպանության նախարարությունը։

Հայկական կողմը կորուստներ չունի:

Ժամը 17:00-ի դրությամբ առաջնագծում իրադրությունը հարաբերականորեն կայուն է:

Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքել էր Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը։

Ադրբեջանը պարբերաբար ապատեղեկատվություն է տարածում ՀՀ ԶՈւ կողմից հրադադարը խախտելու վերաբերյալ։