9 հունիսի 2023 - 11:59 AMT
Արամ Ա. Արցախի ինքնորոշման իրավունքը չի կարող սակարկության առարկա դառնալ

Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն հայտարարել է, որ Արցախի ինքնորոշման իրավունքը չի կարող սակարկության առարկա դառնալ։ Այդ մաին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում։

«Ժողովուրդի ինքնորոշման իրավունքը միջազգային օրենքի անբաժան մասն է կազմում։ Հետևաբար, Արցախի ինքնորոշման իրավունքը սակարկության նյութ չի կարող դառնալ»,-ասվում է գրառման մեջ։

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հունիսի 7-ին ընդունել է հովվապետական այցով Կանադայում գտնվող Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինին։ Նրանք խոսել են «Լեռնային Ղարաբաղում կայուն խաղաղությանը Կանադայի աջակցության մասին»։